Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Արա Աբրահամյանը նորից գալիս է Հայաստան և ինչ-որ շարժման մասին է հայտարարելու. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երևանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու:

Նա այստեղ կմնա մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը միայնակ չի գալիս ՀՀ: Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար: Աբրահամյանը, ըստ մեր աղբյուրների, այս անգամ էլ հայտարարելու է տնտեսական ինչ-որ շարժում սկսելու մասին, որը մասնաճյուղեր է ունենալու ՌԴ-ում, Լոս Անջելես քաղաքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից