Հասարակություն 

Արտառոց դեպք Ձորաղբյուրում. 3 ճիվաղներից մեկը դանակով հարվածել է տաքսու վարորդի պարանոցին

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Ս. Հակոբյանը իրեն պատկանող Mercedes մակնիշի 34 ZA 937 համարանիշի ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի և երեկ, ժամը 22:20-ի սահմաններում Երևանի Արցախի պողոտայից 3 երիտասարդներ խնդրում են իրեն, որպեսզի 3000 դրամի դիմաց իրենց տեղափոխի Ձորաղբյուր գյուղի ամառանոցային հատված:

Հասնելով Ձորաղբյուր՝ երիտասարդները Ս. Հակոբյանին հայտնել են, որ չեն կարողանում կողմնորոշվել իրենց ուզած հասցեում և խնդրել են, որպեսզի ճանապարհը շարունակեն ոտքով, սակայն մեքենայի մեջ երիտասարդներից մեկը հարցրել է վարորդին, թե արդյոք 20 հազար դրամի մանր նա ունի, թե ոչ, և այդ պահին երիտասարդներից մեկը, որը նստած է եղել ավտոմեքենայի հետևի նստատեղին, իր մոտ եղած սուր կտրող գործիքով հարվածել է վարորդի պարանոցին և ընկերներով դիմել են փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարած 3 ճիվաղները վարորդից գումար չեն պահանջել, ավտոմեքենայից և նրա մոտից ոչինչ չեն հափշտակել:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից