Մշակույթ Հասարակություն 

Հյուսիսային պողոտայում արդեն Ամանորի և Սուրբ Ծննդյան շունչ է տիրում

   Անկախ նրանից, թե ինչպես ենք անցկացրել տարին, բոլորս, կարծես նոր հույսով, սպասում ենք Ամանորին և Սուրբ Ծնունդին:  Ամենքս մեր համար ամփոփում ենք տարին ու ինչ-որ մի խորհդանիշով ազդարարում տոների սկիզբը: Երևանի համար տոների սկիզբն ազդարարող բաղադրիչներից մեկը  Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոնավաճառն է:

 

    Հյուսիսային պողոտայում արդեն գործում է Ամանորի և Սուրբ Ծննդյան մեկամսյա տոնավաճառը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ 30 տնակներում ներկայացված են քաղցրավենիք, տոնական խաղալիքներ, ձեռքի աշխատանքներ և այլ հետաքրքիր իրեր՝ նվերների համար:  Տաղավարներն ու բարձր տրամադրությունը գրավում էր բոլոր պատահական անցորդներին:


 Անցորդներից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց ավելի շատ գրավում է ընդհանուր տրամադրությունը, քան ապրաքները, բայց նվեր կամ քաղցրավենիք գնողներն էլ քիչ չէին:

Հիշեցնենք, որ տոնավաճառը կգործի  մինչ Սուրբ Ծննդի օրը՝ հունվարի 6-ը, յուրաքանչյուր օր՝ ժամը 13։00-22։00։



Նույն շարքից