Մալիի մայրաքաղաք Բամակոյում հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել` 7-ը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան։
Նախագահը նաև հայտարարել է, որ ոչնչացվել է 2 գրոհային, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նաև արտակարգ դրություն է սահմանել երկրում: Արտակարգ դրությունը սահմանվել է տեղական ժամանակով ժամը 0:00-ից: Քեյթան նաև եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի։
Հիշեցնենք, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյում անհայտ անձինք կրակ են բացել Radisson Blu հյուրանոցում և պատանդ էին վերցրել մոտ 170 մարդու: