Քաղաքական Միջազգային 

ԻՊ-ի դեմ պայքարի՝ Ֆրանսիայի առաջարկած բանաձևը ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Ֆրանսիայի պատրաստած «Իսլամական պետություն» և «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի բանաձևը:

Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ-ները, փաստաթուղթն ընդունվել է խորհրդի բոլոր 15 անդամների կողմից։

Այս բանաձևով Ֆրանսիան ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում կրկնապատկել և համակարգել ջանքերն ԻՊ-ի, «Ալ-Նուսրայի ճակատի» և  «Ալ-Կաիդայի» հետ կապված  անձանց, խմբավորումների, կազմակերպությունների ահաբեկչական գործողությունները ճնշելու համար։

Նույն շարքից