Հասարակություն 

Ռուս երգչուհի Ելենա Տեմնիկովան տարհանվել է Միլանի հյուրանոցից (լուսանկարներ)

Իտալիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման հաջորդ թիրախները կարող են դառնալ Հռոմը և Միլանը: Նշվել են նաև կոնկրետ վայրեր` Միլանի տաճարը և «Լա Սկալա» թատրոնը, ինչպես նաև հասարակական վայրեր` եկեղեցիներ, սինագոգներ, ռեստորաններ, թատրոններ, հյուրանոցներ։

Մի քանի օր առաջ ռուս երգչուհի, «Սերեբրո» խմբի նախկին անդամ Ելենա Տեմնիկովան ամուսնու հետ ժամանել է Միլան` հանգիստը և աշխատանքը համատեղելու համար: Նա վայելել է հանգիստը և լուսանկարներ տեղադրել իր հյուրանոցից:

Այնուհետև երգչուհին տեղադրել է տեսագրություն, որում երևում է` ինչպես են հրապարակով անցնում ռումբերը վնասազերծող սարքավորումները, և կադրեր` ինչպես են մարդկանց տարհանում հյուրանոցի տանիքով:

Այդ ամենից հետո Լենան ամուսնու հետ անմիջապես մեկնել է օդանավակայան:

11 12 13 14

Նույն շարքից