Հայաստան Քաղաքական 

Չեմ կարծում, որ 2016-ին ավելի վատ ենք ապրելու. Գագիկ Մինասյան

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողների հետ հանբդիպման ժամանակ ասաց, որ հաշվի առնելով պետբյուջեի հատկացումները, չի կարծում, թե հաջորդ տարի ավելի վատ ենք ապրելու:

«Ճիշտ է` հիմա կասեք` բա գնաճ է լինում, թոշակներն ու աշխատավարձերն էլ չեն բարձրացվում, բայց պետք է ասեմ, որ եթե նայենք կուտակային առումով, վերջին 4 տարիներին թոշակների աճն ավելի մեծ է եղել, քան` գնաճը: Այսինքն` հնարավոր է` ինչ-որ տարի գնաճն ավելի շատ եղած լինի, քան` թոշակի բարձրացումը, սակայն ընդհանուր առմամբ, եթե նայենք կուտակային սիստեմով, ապա թոշակներն իրոք ավելի են բարձրացվել, քան` գնաճ է եղել»,-ասաց Մինասյանը:

Նույն շարքից