ԱՄՆ-ում երկու արաբախոս ուղևորների չեն թույլատրել նստել ինքնաթիռ, փոխանցում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել Չիկագոյից դեպի Ֆլորիդա թռիչքի ժամանակ:
Առիթը հանդիսացել է մեկ այլ ուղևորի բողոքը, որը նկատել է թե ինչպես են երկու տղամարդ միմյանց հետ խոսում արաբերենով: Վերջինս վախեցել է նրանց հետ միևնույն ինքնաթիռով թռչել, ինչի արդյունքում երկու ուղևոր՝ Մահերույա Հալիլյային և Անասա Այադանին հարցաքննել են օդանավակայանի անվտանգության աշխատակիցները:
Նրանց մասին տեղեկություններ հավաքելուց հետո՝ աշխատակիցները նրանց թույլ են տվել թռչել այլ ինքնաթիռով: