Հայաստան Քաղաքական գլխավոր 

Նախագահը շնորհավորել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք ժամանակակից հայ լրագրության ակնառու ներկայացուցիչներից եք: Մեծ է Ձեր ներդրումը նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ստեղծման եւ կայացման գործում: Սփյուռքում եւ հայրենիքում տասնամյակներ շարունակվող Ձեր բեղմնավոր գործունեության շնորհիվ Դուք վաստակել եք բարձր հեղինակություն ընթերցողների շրջանում եւ ողջ հասարակության մեջ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքում:»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նույն շարքից