Իսրայելի զինված ուժերը Հորդանանի արեւմտյան ափին՝ Հեւրոն քաղաքում, փակել են այս ամսվա մեջ արդեն 2-րդ պաղեստինյան ռադիոկայանը՝ մեղադրելով նրան Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումներ հրահրելու մեջ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը:
Իսրայելցի զինվորականները նախօրեին երեկոյան մտել են պաղեստինյան «Ալ Խալիլ» ռադիոկայանի գրասենյակ եւ պահանջել են դադարեցնել նրա գործունեությունը 6 ամսով, ասել է ռադիոկայանի աշխատակից Էզ Հադդադը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ալ Խալիլ» ռադիոկայանը բազմիցս հեռարձակել է Իսրայելի խաղաղ բնակչության եւ իրավապահների նկատմամբ ահաբեկչություն եւ բռնություն քարոզող նյութեր»,- մեջբերում է գործակալությունը բանակի հայտարարությունը:
Ռադիոկայանի աշխատակիցները Facebook-ում լուսանկարներ են տեղադրել, որոնցում երեւում են ռադիոկայանի շենքի մոտ գտնվող իսրայելցի զինվորականները: