Հասարակություն Ֆեյսբուք Գիտություն 

Ռիչարդ Բրենսոն. Ամեն ինչ գրողի ծոցն ուղարկիր և գործի անցիր

Ռիչարդ Բրենսոնը աշխարհի ամենահայնտի գործարարներից է: Նրան է պատկանում աշխարհահռչակ «Վըրջին գրուփ» (Virgin Group) կազմակերպությունը:  Ռիչարդ Չարլզ Բրենսոնը բրիտանացի ձեռնարկատեր և «Վըրջին գրուփ» ընկերության հիմնադիրն է: Այս ընկերությունը ներառում է ավելի քան 400 տարբեր կազմակերպություն. երաժշտական սկավառակների վաճառքով զբաղվող խանութներ, ավիաընկերություններ, ռադիո, ինտերնետ և բջջային օպերատորներ և այլ մեծ ու փոքր կազմակերպություններ: Բրենսոնը հայտնի է աշխարհին նաև իր ուրույն մտածողությամբ և արարքներով, ինչպիսիք են սեփական թոք-շոուի ստեղծումը և արագության համաշխարհային ռեկորդներ սահմանելու բազմաթիվ փորձերը:

Առաջարկում ենք կարդալ այս հաջողակ մարդու «Ամեն ինչ գրողի ծոցն ուղարկիր և գործի անցիր» գրքից հետևյալ հատվածը.

Իմ նշանաբանն է. «Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛»: Ես երբեք չեմ ասում. «Ես չեմ կարող անել դա, քանի որ չգիտեմ, թե ինչպես են դա անում»: Ես միշտ փորձում եմ: Ես թույլ չեմ տալիս հիմար կանոններին կանգնեցնել ինձ: Ես ասում եմ իմ աշխատակիցներին. «Եթե դուք ուզում եք ինչ-որ բան անել, վերցրեք և արեք»: Դրանից շահում են բոլորը: Մարդիկ աշխատում են, նրանց գաղափարները գնահատվում են արժանվույնս, իսկ Virgin-ը միայն շահում է նման եռանդից ու նվիրվածությունից:

Ես համոզված եմ` չի կարելի թույլ տալ, որպեսզի քեզ կանգնեցնի «հնարավոր չէ» թշվառ արտահայտությունը: Եթե դու չունես բավականաչափ փորձ դրված նպատակին հասնելու համար, փնտրիր այլ ուղիներ: Եթե ուզում ես թռչել, գնա օդանավակայան, այնտեղ թեյ վաճառիր: Եվ աչքերդ միշտ բաց պահիր: Նայիր և սովորիր: Պարտադիր չէ գեղարվեստական քոլեջ ավարտել, որպեսզի նորաձևության դիզայներ դառնալ: Ընդունվիր աշխատանքի դիզայներական ընկերությունում որպես հավաքարար, ավելը ձեռքիցդ բաց մի թող, և շարժվիր աստիճաններով դեպի վեր:

Նույն շարքից