Գերմանական Յուտերբորգում, փախստականների հավաքման վայրում ուրբաթ ուշ երեկոյան պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է Tagesspieg-ը:
«Բրանդենբուրգ դաշնային հողում՝ Յուտերբորգում, փախստականների հանդիպման վայրում, պայթյունի հետևանքով լուրջ վնաս է հասցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պայթյունի ալիքը կոտրել է պատուհանների ապակիները տարածքում, որտեղ փախստականներն անցկացնում են իրենց ազատ ժամանակը և հանդիպումները, և կահույքն է վնասվել:
Ոստիկանությունը պայթյունը համարում է «դիտավորյալ ակտ հրավառ նյութերի կիրառմամբ»: Հենց դրանից առաջ քաղաքում քսենոֆոբիական ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 500 մարդ: