Երեկ`Նոյեմբերի 20-ին, աշխարհը նշում էր երեխաների համաշխարհային օրը և այդ առիթով Շակիրան՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, հայտնվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի նոր արշավում։
«Որպես բարի կամքի դեսպան՝ ես բարձրաձայնում եմ շատ կարեւոր մի հարց, որին առեւերեսվում են երեխաները։ Կրթություն ստանալը կարող է հազարավոր դռներ բացել երեխաների առաջ։ Սակայն այսօր աղքատ երեխաները հինգ անգամ ավելի շատ են զրկվում դպրոց գնալու եւ կրթություն ստանալու հնարավորությունից, քան հարուստները»,- ասվում է արշավի հաղորդագրության մեջ։