Հասարակություն 

ԱՄՆ-ում ձյան հաստությունը 10-30 սմ է. թռիչքները չեղյալ են հայտարարվել

ԱՄՆ Իլինոյիս նահանգում ուժգին ձնաբքի հետևանքով Չիկագոյի O'Hara միջազգային օդանավակայանում շուրջ 250 թռիչք չեղյալ է հայտարարվել: Նահանգում ջերմաստիճանը -20 է, 100 մմ տեղումներ են ձյան տեսքով:

Usatoday-ը հայտնում է, որ չեղյալ են հայտարարվել նաև մյուս՝ Միդուեյ օդանավակայանի շուրջ 100 թռիչքներ: Երկրի օդերևութաբանական ծառայությունը հաղորդել է, որ ձյան հաստությունը կազմում է 10-30 սմ:

Բացի, Իլինոյիսից, խորը ձմեռ է նաև Միչիգան, Ինդիանա նահանգներում:

Նույն շարքից