Օքսֆորդի համալսարանի կանանց ռեգբիի խաղացողները բարեգործական օրացույցի համար մերկացած են խաղացել: Մերկ ռեգբիստների լուսանկարներով ձեւավորված օրացույցը վաճառքի է հանվելու, իսկ նրա ողջ հասույթը տրամադրվելու է աղեստամոքսային, մարսողական և ավելորդ քաշի խնդիրներ ունեցող մարդկանց օգնության հիմնադրամին:
Թիմի ավագ Կարլի Բլիսը նշել է` իմանալով, թե ինչ բարի նպատակներով է ծախսվելու օրացույցի վաճառքից ստացված գումարը, դա իրենց համար խթան է հանդիսացել, որպեսզի այս սառը եղանակին դաշտ դուրս գան:
Նման ակցիաներ պարբերաբար են կազմակերպվում, որին մասնակցում են նաև այլ համալսարանների մարզիկ-մարզուհիները:


