Բելգիայի մայրաքաղաքում հակաահաբեկչական անվտանգության մակարդակի բարձրացումից հետո, այս հանգստյան օրերին փակ կլինեն խոշոր խանութները, կինոհամերգային և ցուցահանդեսային սրահները, մարզադաշտերը, լողավազանները, ակումբները:
TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Բրյուսելի իշխանությունները:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն այսօր հայտարարել է, որ իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել «երկրում փարիզյան նման ահաբեկչությունների պատրաստման» մասին: