ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհը սոցիալական ցանցերի նման հանճար դեռևս չի տեսել, ինչպիսին ինքն է հանդիսանում` իր թվիթերյան հաղորդագրությունները համեմատելով գրող Էռնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունների հետ: Այս մասին հայտնում է Thewashingtonpost-ը:
«Ինչ-որ մեկն ասել է, որ ես 140 խորհրդանիշի Էռնեստ Հեմինգուեյ եմ», - պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Նա նաև հավելել է, որ հնարավոր է` սոցիալական մեդիան շատ ավելի լավ է հասկանում, քան այլ որևէ մեկը: