ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳ փոխնախարար Լյու Չժենմինը հայտարարել է, որ Չինաստանը մտադիր չէ հրաժարվել Հարավչինական ծովի վիճելի ջրային տարածքի արհեստական կղզիներում քաղաքացիական եւ ռազմական նշանակության օբյեկտների շինարարությունից:
Միաժամանակ, Լյու Չժենմինը հերքել է պնդումներն այն մասին, որ Հարավչինական ծովում Չինաստանի գործողություններն ուղղված են տարածաշրջանի ռազմականացմանը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն «քաղաքական սադրանքով է զբաղվում»՝ նավեր եւ ռազմական ավիացիա ուղարկելով վիճելի շրջաններ:
Նշենք, որ ԱՄՆ-ն եւ Ճապոնիան պնդում են, որ Պեկինն արդեն առնվազն 7 արհեստական կղզի է ստեղծել, որոնք կարող են երկակի նշանակություն ունենալ: