Սպորտ գլխավոր 

Հայաստանի շախմատի հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց Եվրոպայի թիմային առաջնությունը:

Մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն և վաստակեց 13 միավոր: Նույնքան միավոր էին վաստակել նաև Հունգարիայի ու Ֆրանսիայի հավաքականները, սակայն Հայաստանի հավաքականը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:

Վերջին տուրում մեր հավաքականի կազմում հաղթանակ տարան սպիտակներով խաղացող Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը:

Նույն շարքից