Գլխավոր Ռազմական 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում.ԼՂՀ ՊՆ

analitik.am

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար  վերահսկողություն  են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ  քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի  պահպանությունը  հուսալիորեն կազմակերպելու համար:

Նույն շարքից