Քաղաքական Միջազգային 

Արգենտինայում ընդիմադիր քաղաքական գործիչը հաղթել է նախագահական ընտրություններում

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Արգենտինայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Մաուրիսիո Մակրին;

Արգենտինական «Հանրապետական առաջարկ» կուսակցության ներկայացուցիչ  56-ամյա Մակրին առաջատար է՝ 53% արդյունքով:

Նրա մրցակիցը` իշխող կուսակցության ներկայացուցիչ Դանիել Սցիոլին, ով նաև Բուենոս Այրեսի նահանգապետն է, հավաքել է ձայների 47%-ը:

Նշենք, որ Արգենտինայի գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, ով զբաղեցնում է պաշտոնը 2-րդ անգամ, ընտրություններում առաջադրվելու իրավունք չի ունեցել։

Նույն շարքից