BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհուրդը չեղյալ է հայտարարել այսօր նշանակված հանդիպումների մեծ մասը՝ Բելգիայի մայրաքաղաքում պահպանվող ահաբեկչական վտանգի պատճառով:
«Վտանգի մակարդակի բարձրացման պատճառով խորհրդի նախագահը գլխավոր քարտուղարության հետ համաձայնությամբ որոշում է կայացրել չեղյալ հայտարարել խորհրդի շենքում վաղը նախատեսված ոչ առաջնային կարևորության հանդիպումների մեծ մասը»,- ասված է նածորդ օրը հրապարակված հայտարարությունում:
Նշվում է, որ տվյալ որոշումը չի անդրադառնա Կրթության, երիտասարդության, մշակույթի և գիտության հարցերով խորհրդի, ինչպես նաև Եվրախմբի աշխատանքին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներին: