Հասարակություն 

Վթարներից և խցանումներից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   նոյեմբերի 23 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
լրատվական ծառայություն

Նույն շարքից