Հասարակություն 

Սանմաքրման աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում թափված տերևների հավաքմանը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռևս շարունակվում են շաբաթօրյակները: Սանմաքրման առօրյա աշխատանքներից զատ, մեծ ուշադրություն է դարձվում նաև գլխավոր ու երկրորդական փողոցներում և բակերում թափված տերևների հավաքմանը, քանի որ Երևանում շարունակվում է նաև տերևաթափը: Սանմաքրման աշխատանքներում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Կուտակված տերևները տեղափոխվում են աղբավայրեր: Գործընթացը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

40 41 42 43 44 45

Նույն շարքից