Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թեհրան:
Интерфакс-ի փոխանցմամբ՝ Իրանի մայրաքաղաքում Պուտինը կհանդիպի երկրի ղեկավարության, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
Նաև պլանավորված է Պուտինի մասնակցությունը գազ արտահանող երկրների համաժողովին և ընդլայնված կազմով ռուս-իրանական բանակցություններին:
Նշվում է նաև, որ Պուտինը կհանդիպի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։