Հայաստան Քաղաքական Հասարակություն Տնտեսություն 

Կառավարությունն առաջարկում է 1 տարով հետաձգել նոր սերնդի ՀԴՄ–ներ ձեռք բերելու հարցը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ Կառավարությունն առաջարկում է մեկ տարով հետաձգել՝ փոքր և միջին ձեռնարկատերերի համար նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքերը գնելու պարտավորությունը մեկ տարով հետաձգել:

Նրա խոսքով՝ եթե վերջնաժամկետը չերկարաձգվի, ապա մինչև հունվարի 1-ը ՓՄՁ-ները պետք է տեղադրած լինեն նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարքեր:

Վախթանգ Միրումյանը հայտնեց նաև, որ շուրջ 25 հազար ձեռնարկատեր այս պահի դրությամբ չունի նոր սերնդի հսկիչ դրամարկղային սարք, իսկ ավելի քան 30 հազար ՓՄՁ-ներ ներդրել են նոր համակարգերը:

Նույն շարքից