Առողջապահություն Հասարակություն 

Ֆոլաթթվով հարստացած հացը կարող է օստեոպորոզի հիմք հանդիսանալ. կենսաբան

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում, կենսաբան Դոլորես Ղափանցյանը հայտնեց, որ ԱՀԿ տվյալներով` օստեոպորոզը պրոգրեսիվ աճող հիվանդությունների թվին է դասվում, այն 21-րդ դարի ամենավտանգավոր հիվանդությունն է համարվել:

Նրա խոսքով՝ օստեոպորոզը ոսկրամկանային համակարգի քրոնիկ զարգացող հիվանդություն է, այսինքն` ոսկրանյութի խտության պակասի հետևանքով  ոսկորները թուլանում են:

«Հետաքրքիր է, որ Հայաստանում բացարձակապես չկան տվյալներ օստեոպորոզի հետ կապված: Ալյուրի հարստացումը ֆոլաթթվով կհանգեցնի օստեոպորոզով հիվանդների թվի աճի, քանի որ օրգանիզմում ցինկի ու երկաթի պակասն իբրև թե փորձում են լրացնել` հացը ֆոլաթթվով հարստացնելով, սակայն կալցիումն ու երկաթը հակադիր տարրեր են, և նրանք խանգարում են իրար` օրգանիզմում տարրալուծվելու»,- ասաց կենսաբանը:

Ղափանցյանը նշեց, որ եթե երկաթը չի մարսվում, դրա կուտակումն օրգանիզմում հանգեցնում  է մի շարք հիվանդությունների:

«Օրինակ` եթե մարդուն տալիս ենք ֆոլաթթվով հարստացած հաց և շիլա, կալցիումն ու երկաթը հակադրության մեջ են մտնում իրար հետ, և արդյունքում` ոչ մեկը չի մարսվում, իսկ սա կարող է օստեոպորոզի հիմք հանդիսանալ»,- ասաց Ղափանցյանը:

Նույն շարքից