Հայաստան Քաղաքական 

ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու համայնքների խոշորացման նախագծին. տեսանյութ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին,  ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը:

Այս թեմայի շուրջ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ասելով, որ ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է համայնքների խոշորացմանը` համարելով, որ մի քանի սկզբունքային սխալներ է օրինագիծը պարունակում:

Առաջինը` պետք է մոռանալ ու չօգտագործել համայնքների խոշորացում արտահայտությունը, որովհետև դա ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլև պրակտիկ բացասական ազդեցություն է թողնում համայնքներում ապրող մարդկանց վրա:

Երկրորդ սխալը, ըստ պատգամավորի, այն է, որ սահմանադրական փոփոխություններով սկզբունքորեն նոր լուծումներ են առաջարկվում, և դեկտեմբերի 6-ից հետո, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ապա ունենալու են լրիվ նոր իրավական հիմքեր` նմանատիպ խնդիրները կարգավորելու համար` սկզբունքորեն նոր վարչատարածքային բաժանում, սկզբունքորեն նոր ՏԻՄ իրավական ռեժիմ:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=nmze6tl-65M#t=22

 

Նույն շարքից