Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի է, թե Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Airbus A321 ռուսական օդանավի որ նստատեղի տակ է տեղադրված եղել ռումբը:
Ըստ փորձագետների՝ ռումբը տեղադրվել է օդանավի 30А կամ 31А նստատեղերի տակ` ամենապոչային հատվածում: Այդ հատվածում նստած ուղևորները և նրան հարևանները մահացել են վայրկյանական:
Հայտնի է նաև, որ պայթյունի ալիքը տարածվել է դեպի ինքնաթիռի առաջնամաս և հասել մինչեւ 27-րդ շարքը: