Հասարակություն 

Ծնելիության ամենացածր մակարդակը Գերմանիայում է

Եվրոպական միության Eurostat վիճակագրական ծառայության տվյալները վկայում են այն մասին, որ ԵՄ-ում ծնելիության ամենացածր մակարդակը Գերմանիայում է:

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, ըստ ծառայության՝ ծնելիության միջին ցուցանիշը 10.4 է, մինչդեռ Գերմանիայում այդ ցուցանիշը 8.4 է: Ինչ վերաբերում է ծնելիության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրներին, ապա դրանք են՝ Իռլանդիան (15.7), Մեծ Բրիտանիան (12.8) և Ֆրանսիան (12.6):

 

Ընդհանուր առմամբ, 2012թ. ԵՄ-ում լույս աշխարհ է եկել 5.2 մլն երեխա: 2013թ. հունվարի 1-ի դրությամբ ԵՄ-ի բնակչության թիվը  505.7 մլն է, ինչը 1.1 մլն-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Նույն շարքից