Հասարակություն 

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվող է հայտնաբերվել

analitik.am

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային գոտուց բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սևադա Ե.-ն, ով 2013 թ. հունիսի 24-ից բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նույն շարքից