Հասարակություն 

Eagles of Death Metal ռոք խմբի անդամները առաջին անգամ պատմել են փարիզյան ահաբեկչության մասին

analitik.am

Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի անդամները առաջին փարիզյան սարսափելի ահաբեկչությունից հետո անգամ պատմել են կատարվածի մանրամասները, հայտնում է Korresspondent-ը: Տեսանյութի անոնսային տարբերակը հրապարակել է Vice պարբերականը, իսկ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի այս շաբաթվա մեջ:

Սոլիստ Ջեսսի Հյուզը, մասնավորապես, պատմել է, որ ահաբեկչական հարձակման սկզբից հետո երկրպագուները փախել են երգիչների հանդերձարան, բայց ահաբեկիչները վազել են նրանց հետևից ու սպանել: «Կենդանի մնաց միայն մի դեռահաս, ով թաքնվել էր իմ կաշվե բաճկոնի հետևում», -ասել է երաժիշտը: The Daily Mail-ը գրում է, որ Հյուզը հուզվել է կատարվածի մասին պատմելիս և հազիվ զսպել արցունքները:

Նա նաև հավելել է, որ բոլորը եղել են շատ վախեցած, իսկ այդքան շատ մարդ է մահացել, որովհետև չեն շտապել փախչել, որպեսզի չթողնեն իրենց ընկերներին միայնակ: «Շատերն իրենց մարմնով պաշտպանում էին ընկերներին կրակահերթից», -ասել է Հյուզը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին խումբը Փարիզի Բատակլան համեչգասրահում համերգ էր տալիս երբ տեղի ունեցավ ահաբեկչությունը։

Նույն շարքից