Հայաստան Քաղաքականություն 

Ինձ 3 տարի են տվել, ուրախացեք. Hraparak.am

analitik.am

«Ինձ իրեք տարի են տվել, ուրախացեք, ապրեք երջանիկ», այսօր Hraparak.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, հետո փորձել ճշտել.«Հիմա դուք ուրախ եք, որ ինձ դատել են…դե ուրախացեք, դատարանը չի հայտարարել, բայց ես գիտեմ: Պայմանական են տվել» կատակի է վերածել Մովսիսյանը՝ խույս տալով լրագրողի ուղղած հարցադրումներից:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որն առնչվում է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին։

Նշենք, որ պատգամավորը, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի վերաբերյալ հրապարակումներին՝ բառացիորեն սպառնացել էր բռնելու դեպքում բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի և գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր ՀՀԿ-ական պատգամավորը։

Մանրամասն՝ hraparak.am

Նույն շարքից