Միջազգային Քաղաքականություն 

ԴԱԻՇ-ը սպառնացել է Էրդողանին

analitik.am

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հրապարակած վերջին տեսանյութում սպառնացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, գրում է թուրքական Haberler.com կայքը:

Տեսանյութը, որը վերնագրված է եղել «Թուրքիան և ռասիզմը», հրապարակվել է այն վերջին լուրերի ֆոնին, որ Թուրքիան որոշ քաղաքներում ակտիվացրել է իր գործողությունները՝ ձերբակալելով ԴԱԻՇ-ի անդամներին։

Տեսանյութում տեղ են գտել Էրդողանի լուսանկարները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։

Տեսանյութում անդրադարձ է կատարված նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որը Հիտլերի հետ որակվել է որպես ռասիստական առաջնորդ։

Նույն շարքից