Գլխավոր Հասարակություն 

Հանրաքվեի օրը չհանդուրժել թաղի տղաներին, թաղային հեղինակություններին. Վլադիմիր Գասպարյան

analitik.am

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրը՝ դեկտեմբերի 6-ին, ոստիկանությունը թույլ չի տալու կուտակումներ ընտրատեղամասերի տարածքներում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

«Չհանդուրժել թաղային հեղինակություններին, թաղի տղաներին, եւ այլն երեւույթների, կուտակումներ այս կողքը, այն կողքը»,- խորհրդակցության մասնակիցներին է դիմել նա:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանությունը հանրաքվեի անցկացման օրը հատուկ ուշադրություն է դարձնելու սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող քաղաքացիներին օժանդակելու խնդրին:

«Բացարձակ ձեր վրա եք վերցնում՝ օգնել, տեղափոխել, բարձրացնել, իջացնել, բացի քվեարկության տեղը մուտք գործելուց»,- ասել է նա:

Ոստիկանության պետը նշել է, որ անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել ինչպես հանրաքվեի, այնպես էլ դրան նախորդող օրերին:

Նույն շարքից