Հասարակություն Մշակույթ 

Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը հանձնվել է Էրդողանի ընկերոջ հոլդինգին

analitik.am

Թուրքիահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն իր 70-ամյա ֆոտոարխիվը բոլոր հեղինակային իրավունքներով հանձնել է իշխանություններին մոտ գտնվող «Դողուշ» հոլդինգին, հայտնում են թուրքական պարբերականները:

Արա Գյուլերը ստացված գործարքի արդյունքում ամսական ստանալու է 50 հազար լիրա։ Բացի այդ, «Դողուշ» հոլդինգին են անցնելու այն շենքը, որում գտնվում է Ara Kafe-ն եւ Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուները։

Արա Գյուլերի արխիվը գնահատվում է 3 մլն եվրո։

Նույն շարքից