Ստամբուլում նոյեմբերի 25-ին ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի նախագահությամբ տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ղեկավարած Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 5-րդ նիստը։
«Կարծիքներ կփոխանակվեն արդի երկկողմ,տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի բաժնից:
Նշվել է նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները համընկնում են համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ, և կողմերը մտադիր են շարունակել կառուցողական երկխոսությունը: