Գլխավոր Հասարակություն 

GEO ամսագրի դեկտեմբերյան համարի թեման Հայաստանն է

analitik.am

GEO ամսագրի դեկտեմբերյան համարի հիմնական թեման վերաբերում է Հայաստանին: Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին:

Հոդվածում անդրադարձ կա Հայաստանում իրականացվող կրթական  ծրագրերին և առկա կրթական ներուժին: Այս մասին հայտնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից:

«Դասական Հայաստանը,  ինչպես գրում էր Օսիպ Մանդելշտամը, քարե տանիքներով եկեղեցիների  եւ «խռպոտ օքրայի» գույնի լեռների երկիրը, անսպասելիորեն դառնում է .... դպրոցների երկիր:  Ի՞նչ են այնտեղ սովորեցնում: Ապագան», գրում է հեղինակը:

Հրապարկման մեջ նա  մասնավորապես  անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ եզրակացնելով, որ «Հայաստանը մեզ կզարմացնի 25 տարի հետո»:

Ռուսաստանցի լրագրողների այցը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, որի ընթացքում նրանք ծանոթացել էին  Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաեւ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Նույն շարքից