Գերմանիայի իշխանությունները հայտարարել են երկրում փախստականների թվի աճի մասին: Գերմանիայի դաշնային ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն, այս ամսվա սկզբից երկրում գրանցվել է 180 հազար միգրանտ, գրեթե այնքան, որքան գրանցվել էր հոկտեմբերին՝ ռեկորդային 181 հազար:
Միայն անցած հանգստյան օրերին գրանցվել է 14 482 նոր միգրանտ, փոխանցում է Gazeta-ն: Վերջին երկու շաբաթների ընթացքում Գերմանիայում օրական ընդունում է 7-8 հազար փախստական:
Նշվում է, որ իշխանությունների կանխատեսումները, ըստ որոնց Գերմանիան մինչև այս տարվա վերջ կընդունի 800 հազար փախստական, կգերազանցվեն: