Հասարակություն Պատահարներ 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը:

Բացահայտվել է գողության` 14, խարդախության 13, անձի առեւանգման, յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման 2-ական եւ խուլիգանության ու կողոպուտի 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 6 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 31-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից