Գլխավոր Ռազմական 

Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց. ԼՂՀ ՊՆ

analitik.am

Նոյեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:

Նույն շարքից