Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Արթուր Բաղդասարյանը գտել է անցյալի անփառունակ էջերից ազատվելու լավագույն լուծումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական վերածնունդ» միության հիմնադիր Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է կազմակերպությունը կուսակցություն դարձնել։ Նա հույս ունի, որ դա անցյալի անփառունակ Էջերից ազատվելու լավագույն լուծումն Է։ ՕԵԿ-ականները հայտարարում են, որ «Հայկական վերածնունդի» մեջ 150 միավոր Է ընդգրկված՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, եւ ՕԵԿ-ն այդ 150-ից մեկն Է։ Սակայն քանի որ նոր կուսակցության նախագահ է դառնալու կրկին Բաղդասարյանը, քիչ հավանական Է, որ մարդիկ հավատան «վերածննդին»։ Միության խոսնակ Վահե Մոսինյանը թեև մեր լրագրողին ասել Է, որ դեռևս կուսակցության վերափոխվելու գործընթաց չկա, սակայն, մեր տեղեկություններով, դա տեղի Է ունենալու 2016-ի հունվար-փետրվարին։ Խոսնակը տեղեկացրել է, որ «Վերածնունդն» այժմ միավորում Է 145 ՀԿ և 11 կուսակցություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից