ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Սանկտ Պետերբուրգում հայկական պատվիրակությունը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի և 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաև ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական և տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին։