Հայաստան Քաղաքական 

Սուտասաններից մեկը նստած է էստեղ. Հրանտ Բագրատյանը՝ ԱՎԾ պետի մասին

Այսօր՝ նոմեբերի 24-ին, Ազգայն ժողովի արտահերթ նիստում ՀՀ 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի ելույթին ասաց, որ նա ստախոս է։

«Մարկ Տվենն ասում էր կա արդարացված, չարդարացված և վիճակագրական սուտ, ահա այդ սուտասաններից մեկը նստած է էստեղ»,– ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ԱՎԾ-ի տվյալներով ՀՀ ՀՆԱ-ն այսօրվա գտնվում է 1990 թվականի 167%-ի վրա, եթե 90-ը վերցնում ենք 100%, 100%-ը դառնում է 47, հետո էդ 47-ն աճում է 90-ի համեմատությամբ, դառնում 167։ 92 թվականի տնտեսական խորը անկումից 3 անգամ տնտեսությունը բարձրանում է, ու այս տարի երկակի տնտեսական աճ է գրանցվում, և սա ոչինչ չի փոխում ՀՆԱ-ի առումով:

«Էս մարդը խաղեր ա տալիս տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին կամ այս կամ այն վարչապետին: Երբ մարդը խելոք է ու կրեատիվ, ես դա հասկանում եմ, բայց երբ մարդը կիսագրագետ է ու վարպետ ինտրիգների մեջ, սա վտանգավոր, խորամանկությունն ու ինտրիգը բնազդ ա, ժողովո՛ւրդ, խելոք մարդը խորամանկ չի լինում»,- ասաց Բագրատյանը:

Ըստ պատգամավորի՝ քանի որ ԱՎԾ-ն պարբերաբար աճի տեմպ է ցույց տվել իր զեկույցներով, դրա արդյունքն այն է եղել, որ ՀՆԱ-ի ցուցանիշը 167% է՝ 1990 թվականի համեմատ, բացի դա «իջացրել ա նաև կոմունիստների ժամանակվա ՀՆԱ»-ն:

«Հլը սրա արածները նայեք, ուրեմն ես երկու նամակ եմ գրում, հասցեները տարբեր, մեկը ԱՎԾ, մյուսը՝ ՀԲ, ՀԲ-ն ասում ա՝ էդ հիմարության պատճառը ՀՀ ԱՎԾ-ն ա, սա ասում ա՝ ՀԲ-ն ա պատճառը, բա սենց վիճակագրություն կլինի՞, բա սենց բան են անո՞ւմ: Ինքը հիմա կհելնի, կբացատրի, անեկդոտներ կասի, բավականաչափ էլ խելոք ա վարպետորեն խաբելու համար. ձերբակալեք ա՛յ մարդ, էս ձևի չինովնիկներին»,-նշեց նա:

Անդրադառնալով գյուղատնտեսության տվյալներին նա ասաց.«Արտադրում ենք 800.000 տոննա կարտոֆիլ, արե՞ց 800 միլիոն կգ, արտադրում ենք 320.000 տոննա խաղող, արե՞ց 320 միլիոն կգ, արտադրում ենք 750.000 տոննա բանջարաբոստան, 350.000 պտուղ, 1,5 միլիոն տոննա խոտ: Ընդանուր գյուղմթերքների ծավալը, ձեր ցավը տանեմ, անում ա 5 միլիոն տոննա, դա 5 միլիարդ կգ է, բաժանեք 2 միլիոն 800.000 մարդու, հավատանք իր ա ասած թվերին, մենք մարդ ա ամեն օր ուտում ենք 4,6 կգ մթերք, թե չէ պտի թափենք, էսա կհելնի, կասի՝ էքսպորտ կա, բա սենց մարդուն պահո՞ւմ են: Էլ ո՞նց եք ուզում կոռուպցիան լինի, ոտո՞վ ա լինում, շորո՞վ ա լինում, էս աշխատանքը ծաղր ա, ու մենք մի բան էլ հաստատում ենք. ազատեք պետությունը նման «մասնագետներից»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով Հրանտ Բագրատյանի ելույթին ասաց.««Այո և ոչ»–ի շրջայցը շատ ոգևորիչ ա, բայց դա իրավունք չի վերաբերում որևէ մեկին, որպեսզի վարկաբեկի ինչ-որ մեկին, մարդը եթե ազնիվ է, դիմացինի մեջ միշտ ազնվություն է տեսնում: Երկու բառ ծրագրից խոսացեք, ով ինչ հեքիաթներ գիտի պատմում է, հիմա ես էլ դուրս գամ սկսեմ ամեն ինչ որտեղից եկա՞վ, էս նույն մարդն աշխատում էր նաև էն ժամանակ, չտեսնված աշխատող էր, էսօր արդեն վատացա՞վ հանկարծ»,-ասաց նա:

Նույն շարքից