РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թեհրանում բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին 5 միլիարդ դոլարի պետական վարկ տրամադրել՝ արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար։
Երկու երկրների համագործակցության համար ընտրվել է 35 նախագիծ էներգետիկայի, շինարարության, ծովային տերմինալների և երկաթուղային գծերի ոլորտում։
Աղբյուրը նշում է, որ կողմերը մի շարք այլ պայմանագրեր և հուշագրեր են ստորագրել։ Մասնավորապես՝ Ռուսաստանի երկաթգծերը և Իրանական երկաթուղային ընկերությունը պայմանագիր են ստորագրել նախագծման և սարքավորումների մատակարարման մասին: