ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը համաձայն է այն տեսակետի հետ, որ ԵԽԽՎ-ում գործում է շատ ուժեղ ադրբեջանական լոբբի:
Զուրաբյանի խոսքով` Ադրբեջանը վաղուց է հայտնի որպես խավիարային դիվանագիտություն իրականացնող: «Ադրբեջանցիները բավական շատ փող են ծախսում ԵԽԽՎ-ում` համապատասխան լոբբիստական կառույցներին, պատգամավորներին կաշառելու ուղղությամբ, բայց ես միշտ էլ ասել եմ, որ ԵԽԽՎ-ում կան նաև բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն կաշառվում, ովքեր հավատարիմ են եվրոպական դեմոկրատական հայացքներին, և պատգամավորների այդ բազմությունը բավականին ընդունված է: Այդ պատգամավորիների օգնությամբ հնարավոր է ադրբեջանական լոբբի դեմն առնել: Դրա համար պետք է լուրջ և նուրբ դիվանագիտություն վարել»,- ասաց Զուրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=0EklpRBpmVE
Տեսանյութը՝ 1in.am-ի