ՌԴ պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել են առաջարկով՝ խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո:
Դիմումի կրկնօրինակն ուղարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ռաշկինն ու Օբուխովն արդեն նախագահին առաջարկել էին ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով խզել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ:
Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: