Ռուսական Aeroflot ավիաընկերությանը պատկանող Airbus А330-ը, որը պետք է իրականացներ Մոսկվա-Հավանա չվերթը՝ հարկադիր վայրէջք է կատարել նորվեգական Բերգենում:
Արտակարգ վայրէջքի մասին որոշում է կայացվել, քանի որ Աֆղանստանի քաղաքացի կինը, որը գտնվել է հղիության վերջին ամսում, իրեն վատ է զգացել:
«Հրամանատարը որոշել է վայրէջք կատարել, որպեսզի կնոջը տեղափոխեն հիվանդանոց»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչը: