Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Սա «թիկունքից հարված» էր. Պուտինը՝ ռուսական Սու-24-ի վրա հարձակման մասին

analitik.am

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա հարձակումը «թիկունքից հարված» է անվանել:

Պուտինը ընդգծել է, որ այս միջադեպը դուրս է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից։

«Ռուս օդաչուները և ինքնաթիռը ոչ մի կերպ չեն սպառնում Թուրքիային: Ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը եղել է Թուրքիայի հետ սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ինքնաթիռն ընկել է 4 կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիային միշտ վերաբերել է որպես բարեկամական պետության։

«Մենք լրջորեն կուսումնասիրենք ամենը, ինչ տեղի է ունեցել, և ողբերգությունը կունենա լուրջ հետևանքներ, այդ թվում՝ և ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ վերաբերել ենք Թուրքիային որպես բարեկամական պետության: Չգիտեմ՝ ում էր պետք այն, ինչ արվել է այսօր, բայց ամեն դեպքում՝ ոչ մեզ»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը:

Նույն շարքից