Հասարակություն 

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. aravot.am

«Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- ըստ aravot.am-ի՝ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալի կարգավիճակում գտնվող, Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը: Նա մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:

Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը Գոռ Վարդանյանը Ղարաբաղյան հերոսամարտի 20 ամյա տարելիցին նվիրված է նկարել:

«Ես չէի հասկանում ռազմամթերքից, բերեցին այդ մթերքը դատարկեցին դպրոցի բակում, հիշում եմ ուժեղ անձրև էր գալիս, կինոյի կազմով մի կերպ տեղավորեցինք դպրոցի ներսում: Մասնագետ չկար, ու ես չգիտեի՝ որն է պայթուցիկ, որը՝ չէ»:

 

Նույն շարքից